Քեմերոնը բացառում է Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեի հնարավորությունը28 հուլիսի 2015 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի անկախությանմասին նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ անցյալ տարվա հանրաքվեի արդյունքները, որտեղ այդ գաղափարը մերժվեց, օրինական ուժ ունեն: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` պատասխանելով շոտլանդացի ազգայնականների նոր նախաձեռնությանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Կարևոր է, որ հանրաքվեն օրինական ուժ ուներ և վերջակետ դրեց այդ հարցում, ուստի ես ևս մեկ հանրաքվե անցկացնելու կարիք չեմ տեսնում»,-ասել է նա, հայտնում է The Guardian-ը: Սեպտեմբերի 18-ի հանրաքվեում շոտլանդացիների մեծ մասը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի միասնությանը՝ չսատարելով անկախության գաղափարին: Անկախացմանը դեմ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը՝ (2 001 926 մարդ), կողմ՝ 44,7 տոկոսը (1 617 989 մարդ): Շոտլանդիայի առաջին նախարար և հանրաքվեի գլխավոր նախաձեռնող Ալեքս Սալմոնդը ճանաչեց ժողովրդի ընտրությունը և հրաժարական տվեց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, խոստացավ անկախության կողմնակիցներին ինքնորոշման ընդլայնում և առաջարկեց մտածել այդ մասին նաև Անգլիային, Ուելսին ու Հյուսիսային Իռլանդիային: Լոնդոնում իշխող Պահպանողական կուսակցությունն արդեն պարզաբանումներ է խնդրել Սալմոնդի նախաձեռնության վերաբերյալ, որը շատ ազդեցիկ քաղաքական գործիչ է Էդինբուրգում իշխող Շոտլանդական ազգայնական կուսակցությունից (ՇԱԿ): Քեմերոնն իր հերթին որպես վարչապետ ու թորիների առաջնորդ հասկացրել է, որ ՇԱԿ գործողությունները չեն կարող դուրս գալ բրիտանական իրավական բազայի շրջանակներից: «Ես ավելի քան հստակ մոտեցում ունեմ այս հարցում` նման բաները պետք է իրականացնել օրենքի հիման վրա: Սա է իմ կարծիքը»,-պարզաբանել է բրիտանական կառավարության ղեկավարը: Ըստ գործող օրենսդրական նորմերի, անկախության մասին նոր հանրաքվեի կազմակերպման համար ՇԱԿ-ը պետք է ստանա Բրիտանիայի խորհրդարանի հավանությունը: Իսկ Քեմերոնի արձագանքը վկայում է, որ շոտլանդացի ազգայնականների հույսներն այս հարցում ապարդյուն են, քանի որ պահպանողականները մեծամասնություն են կազմում Համայնքների պալատում: Սակայն կան ոչ անհիմն ենթադրություններ, որ ՇԱԿ-ը կարող է այլ ճանապարհով գնալ. նոր հանրաքվեի գաղափարով մասնակցել գալիք տարի Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններին և հաղթանակի դեպքում ստիպել Լոնդոնին և անձամբ Քեմերոնին հարգել Շոտլանդիայի ժողովրդի կամքը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ եթե Շոտլանդիայի հանրաքվեն մի քանի շաբաթ ուշ անցկացվեր՝ նոյեմբերի սկզբին, ապա տարածաշրջանի բնակչությունը կընտրեր անկախությունը: Times-ի պատվերով YouGov-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ շոտլանդացիների 52 տոկոսը կողմ է անկախությանը, 48 տոկոսը՝ դեմ է, հարցվածների 45 տոկոսը հայտարարել է, որ կցանկանար, որ առաջիկա 10 տարում նոր հանրաքվե անցկացվի, 16 տոկոսը դեմ էր, 40 տոկոսը համարեց, որ նոր հանրաքվե անպայման պետք է անցկացվի: Մինչդետ Մեծ Բրիտանիան իր հերթին կարող է հանրաքվե անցկացնել ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Պահպանողական Դևիդ Քեմերոնը հանրաքվե է խոստանում այս հարցի վերաբերյալ արդեն 2017-ին, եթե կուսակցությունը հաղթի 2015-ի ընտրություններում: Իսկ Շոտլանդիան համարվում է Միացյալ Թագավորության ամենաեվրոպամետ շրջանը: Էդինբուրգը կարծում է, որ ԵՄ կազմից դուրս գալու որոշում կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե կողմ քվեարկեն բոլորս 4 տարածաշրջանները՝ Անգլիան, Ուելսը, Իռլանդիան, Շոտլանդիան: Լոնդոնը մերժում է այդ գաղափարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |