Հայտնի են Ամերիաբանկի «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի հաղթողները28 հուլիսի 2015 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ հունիսի 11-ից մեկնարկած «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի մրցանակաբաշխությունը: Երեք փուլով կայացած քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ տեղը գրաված մասնակիցները` Արթուր Հարությունյանը և Գոռ Նազարյանը ստացան GoPro Hero 4 Silver խցիկ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 43 մասնակից՝ 63 աշխատանքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Նշենք, որ այսօր Ամերիաբանկը հեռակառավարման համակարգերի բոլոր հնարավոր ուղիներով ծառայություններ մատուցող եզակի բանկերից է Հայաստանում: Այս մրցույթը նպատակ ուներ հանրությանը ներկայացնելու բանկի հեռակառավարման համակարգերի բոլոր ուղղությունները: Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակներում Ամերիաբանկի Facebook-յան էջի միջոցով անհրաժեշտ էր ներկայացնել հեռակառավարման համակարգերով անհավանական իրավիճակներում բանկային գործարքներ իրականացնելու լուսանկարներ, որտեղ պետք է առկա լիներ բանկինգի իրականացման համար օգտագործվող որևէ սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ: Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարներն անցել են առաջնային ֆիլտրացիա, և վերջնական արդյունքում ընտրվել է 20 լուսանկար: Ընդ որում, լուսանկարներից 10-ն ընտրվել է Facebook-ում առավելագույն LIKE հավաքած մասնակիցներից (ՀՀ տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում), իսկ մնացած 10-ն ընտրվել է Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքով: Հաղթողներն ընտրվել են Բանկի ղեկավարներից և աշխատակիցներից բաղկացած համապատասխան ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |