Նախարար. «Նաիրիտ»-ը պոտենցիալ ներդրող չունի, բայց ընկերության սնանկացումը ձեռնտու չէ28 հուլիսի 2015 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանն այսօրվա դրությամբ չունի պոտենցիալ ներդրող, հուլիսի 28-ին ԱԺ-ում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Խորհրդարանում ներկայացվել են գործարանի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ արդյունքները: «Որքան ինձ հայտնի է, նման ներդրող չկա: Այս ժամանակահատվածում, ինչ ես նախարար եմ, որևէ ներդրող չի եղել, կոնկրետ առաջարկություններով որևէ մեկը չի դիմել», - ասել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը: Զախարյանը նաև հայտարարել է, որ «Նաիրիտ»-ը կամ պետք է վերագործարկվի` վստահելի ներդրողների միջոցով, կամ լուծարվի, ինչը կապված կլինի լուրջ բնապահպանական խնդիրների ու ծախսերի հետ: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ապրիլի 7-ին դիմել է Երևանի Շենգավիթ վարչական դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել գործարանը, սակայն արդեն մի քանի անգամ շարունակվող դատական նիստերի արդյունքում ոչինչ չի որոշվել: Հուլիսի 1-ին դատարանը որոշել է հետաձգել նիստը մինչև սեպտեմբեր: «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին պարտք է 1,2 մլրդ դրամ: «Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, քանի որ դա բերելու է լուրջ ֆինանսական ծախսերի ու անվտանգության հետ կապված խնդիրների: Այնպես որ պատասխանատու հայտարարում եմ՝ կարծիքը, թե կառավարությունը ցանկություն ունի և տանում է գործարանը լուծարման, իրականությանը չի համապատասխանում: Կառավարությունը կողմ է և ամեն ինչ արել ու անում է, որ գործարանը վերագործարկվի»,- ասել է նախարարը: Զախարյանի խոսքով՝ 2006-2008-ին աշխատելու ընթացքում «Նաիրիտ»-ը կուտակել է ահռելի պարտքեր, որը 2008-ին կազմել է 17,5 մլրդ դրամ: Միաժամանակ, մինչև խոհրդարանում քննարկումներ էին, գործարանի աշխատակիցները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ ինչպես գործարանում անցկացված նախորդ 2 աուդիտը, այնպես էլ այս խորհրդարանական լսումները կրելու են զուտ ձևական բնույթ: Նրա խոսքով՝ քննարկմանը չեն մասնակցում մասնագետները, և հարց է առաջանում, թե ում հետ են իշխանությունները քննարկումներ իրականացնելու: Անդրադառնալով աշխատավարձերին՝ Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչ այս պահն աշխատավարձ վճարվել է ընդամենը 400 հոգու: Նրա խոսքով՝ եթե հուլիսի 29-30-ին բոլոր նաիրիտցիների աշխատավարձերը վճարված չլինեն, իրենք անհնազանդության ցույցեր ու բողոքի ակցիաներ կկազմակերպեն: Աշնանը Ազգային Ժողովում «Նաիրիտի» հարցով խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը Ավել վաղ միջադեպը դատապարտել էր նաև Արամ Ա–ն Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ |