Samsung-ը Galaxy Note-ի նոր տարբերակը կներկայացնի օգոստոսի կեսին28 հուլիսի 2015 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի նոր սերնդի Galaxy Note 13 ֆաբլետը 2015-ի օգոստոսի 13-ին: Սարքի շնորհանդեսը տեղի կունենա Նյու Յորքում` Լինքոլն կենտրոնում Unpacked-2015 միջոցառման շրջանակում: Samsung-ը Galaxy Note-ի նորագույն մոդելներն ավանդաբար ցուցադրում էր սեպտեմբերին: Սակայն այս տարի շնորհանդեսը տեղափոխել են օգոստոսին: Ինչպես ենթադրում են մասնագետները, տեղափոխությունը կապված է Apple-ի հետ մրցակցային պայքարում առաջին քայլի առավելությունը ստանալու ցանկության հետ, քանի որ ամերիկյան կորպորացիան վերջապես հետաքրքրվեց ֆաբլետների ոլորտով, երբ անցյալ տարի գործարկեց iPhone 6-ն ու iPhone 6+-ը: Նորագույն Galaxy Note մոդելից հետո Samsung-ը կարող է ներկայացնել կողային եզրերի կորությամբ Galaxy S6 Edge+ նորույթը: Նման քայլը կարող է նշանակել, որ կորեական ընկերությունն ամբողջ ուժով փորձում է գերիշխել սմարթֆոնների մեծ սեգմենտում, որտեղ Apple-ը հաջողակ դարձավ արդեն առաջին 2 մոդելներից հետո: Ըստ TechCrunch պորտալի, Unpacked-2015 միջոցառումն օգոստոսի 13-ին ուղիղ կհեռարձակվի Samsung Mobile Youtube-ալիքում: Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |