Ադրբեջանը՝ հարևանների հետ վատ հարաբերություններ ունեցողների վարկանիշի հնգյակում![]() 28 հուլիսի 2015 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ավտրալիական Institute for Economics and Peace կազմակերպությունը հրապարակել է հարևանների հետ ամենալարված հարաբերություններ ունեցող երկրների վարկանիշային ցանկը. Ադրբեջանն առաջին հնգյակում է՝ Ուկրաինայի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Լիբանանի հետ: Վարկանիշը կազմելուց կազմակերպությունն առաջնորդվել է մի քանի չափանիշներով և իրավիճակը գնահատել 1-ից 5 բալանոց համակարգով: Նշված 5 երկրում իրավիճակը գնահատվել է 5 միավոր, գրում է Artsakhpress.am-ը: Իրավիճակը 4 միավոր է գնահատվել 11 երկրում, որոնց շարքում է Հայաստանը՝ Հարավային Սուդանի, Սոմալիի, Սուդանի, Պակիստանի, Լիբիայի, Հարավային Կորեայի, Իսրայելի, Էրիթրեայի, Իրանի, Հարավաֆրիկյան Հանրապետության հետ: 2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է սկսվել: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30 հազար գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԱՄՆ-ն և Ռուսատանը գնահատվել են որպես 3 միավոր ունեցող երկրներ: Դանիան, Նոր Զելանդիան, Իսլանդիան և Շվեյցարիան հարևանների հարաբերությունների իրավիճակով գնահատվել են 1 միավորով և համարվել հարևանների հետ ամենակայուն հարաբերություններ ունեցող երկրները: Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կտրուկ խզվեցին 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացրած հանրաքվեից հետո: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասն արտահայտվեց ՌԴ-ին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդն անկախություն հռչակեց: Ապա Ռուսաստանին միանալ ցանկացան նաև Դոնեցկը և Լուգանսկը, որտեղ մինչև հիմա ընթանում են բախումներ Ուկրաինայի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |