Windows 10-ի ներբեռնումը մեկնարկել է29 հուլիսի 2015 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիայի Windows ընտանիքի նոր օպերացիոն համակարգը սկսել են ներբեռնել համակարգիչներ: Օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Windows 10-ը Windows NT շարքի օպերացիոն համակարգ է, որը հաջորդում է Windows 8.1-ին: Windows 8 համակարգը ստացավ 10 համարը` շրջանցելով 9: Ամենանկատելի փոփոխություններից է «Մեկնարկ» մենյուի, վիրատուալ աշխատանքային սեղանների գործառույթի և պատուհանի ռեժիմով Windows 8 հավելվածի աշխատանքի վերագործարկումը: Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի թողարկվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Հունվարի 21-ի ճեպազրույցում ազդարարվեց հունվարի 23-ին թողարկված նոր տարբերակը: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Ավելի վաղ Microsoft-ը հայտնել էր, որ Windows 10 տարբերակն ամրագրած ոչ բոլոր օգտատերերը կկարողանան նորացնել այն մինչև հուլիսի 29-ը` ընկերությունը մտադիր է թարմացնել օպերացիոն համակարգը մի քանի փուլերով: Երբ օգտատերը հաղորդագրություն ստանա օպերացիոն համակարգի վերջնական ներբեռնման վերաբերյալ, կկարողանա գործարկել թարմացման գործընթացը, երբ հարմար լինի: Windows 10-ի օգտատերերի համաձայնագրում մի դրույթ է հայտնաբերվել, ըստ որի օպերացիոն համակարգը թարմացումները տեղադրելու է առանց օգտատերին իրազեկելու: «Ծրագրային ապահովումը կստուգի թարմացումների առկայությունը համակարգի և հավելվածների համար, կներբեռնի և կտեղադրի այդ նորացումները: Դուք կարող են թարմացումներ ստանալ միայն Microsoft-ից կամ հեղինակային աղբյուրներից և Microsoft-ը կարող է թարմացումներ տեղադրել ձեր համակարգի համար: Ընդունելով այս համաձայնագիրը` դուք հաստատում եք, որ համաձայն եք նման թարմացումերի ավտոմատ տեղադրմանը` առանց լրացուցիչ իրազեկման»,-ասվում է փաստաթղթում: Հունիսի 1-ից Microsoft-ը սկսել է նոր ՕՀ-ի բեռնման հայտերի ընդունումը «Ստանալ Windows 10» պատուհանի միջոցով, որը բացվում է իրազեկումների բաժնում: Օպերացիոն համակարգի բաց թեստավորման ընթացքում, որն անցնում էր ընթացիկ տարվա հունվարից, մոտ 4 մլն մարդ է Windows 10 ներբեռնել: Հունվարին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ընկերությունը խոստացավ, որ Windows 10 թարմացումն անվճար հասանելի կլինի Windows 7 և Windows 8.1 լիցենզիոն տարբերակների օգտատերերին թողարկման պահից 1 տարվա ընթացքում: Բետա թեստավորման մասնակիցները ևս մինչև Windows 10 թարմացման հնարավորություն կունենան: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի: Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |