Հալեպում ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել29 հուլիսի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հուլիսի 29-ինՀալեպի Ալ Լիրմուն և Աշ Շաար թաղամասերում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման թաքստոցներ է ոչնչացրել: Բացի այդ, քաղաքից 10 կմ հեռավորությամբ գտնվող Մասնուրա գյուղում ահաբեկիչներ են ոչնչացվել: Հարյաթան գյուղաքաղաքում, Ադնան քաղաքում և Նաբլ ու Զահրա բնակավայրերի շրջակայքում ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել, գրում է սիրիական SANA գործակալությունը: Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում վիրավորներ ու զոհ կան։ Նախօրեին հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով: Ապրիլին քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով: Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել: Տեղեկություններ կան նաև, որ բանակի ստորաբաժանումներից մեկն «Իսլամական պետության» անդամներին մեծ կորուստներ է պատճառել Ռազմաօդային ակադեմիայի շրջակայքում, որը Ռակկայի ճանապարհին է: Հալեպի օդանավակայանի տարածքում ԻՊ-ի ղեկավարներից մեկն է սպանվել, ինչպես նաև «Հարաքա Ահրար աշ Շամ» խմբավորման 5 ղեկավար: 2011-ի մարտին Սիրիայում հակամարտություն է: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |