Ադրբեջանում հայկական կոնյակ, ծխախոտ ու սուրճ են ոչնչացրել՝ «ոչ պիտանի» լինելու հիմնավորմամբ29 հուլիսի 2015 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն պնդում է՝ հուլիսի 29-ին 31 շիշ հայկական կոնյակ, 51 տուփ հայկական արտադրության ծխախոտ և 23 տարա սուրճ է ոչնչացրել: Ըստ ադրբեջանական Trend.az-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Ֆիքրեթ Ալեքսերովը: «Այդ ապրանքները հայտնաբերվել են Թովուզի և Բալաքենի մաքսային բաժիններում: Իրականացվել է փորձաքննություն, և պարզվել, որ ապրանքներն օգտագործման պիտանի չեն, ոչնչացնելու որոշում է կայացվել»,- ասել է Ալեքսերովը: Ըստ աղբյուրի, նույն օրը ոչնչացվել է տարբեր երկրներում արտադրված 64.800 տուփ տարբեր ապրանք։ Մնում է նշել միայն, որ Հայաստանից Ադրբեջան արտահանումը բացակայում է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |