Իրանցի փորձագետ. Թեհրանը պետք է աջակցի Ղարաբաղին որպես տարածաշրջանային ուժ

PanARMENIAN.Net - «Քանի որ ղարաբաղցիները չեն մասնակցում խաղաղ գործընթացին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում լուրջ առաջընթաց չի նկատվում»,-գրում է իրանցի փորձագետ Դարյուշ Սաֆարնեջադը «Միջնորդի դերում Իրանի պոտենցիալ հնարավությունները ղարաբաղյան հակամարտության մեջ» հոդվածում: Հոդվածում, մասնավորապես, հիշեցվում է, որ 1992-1993 թթ. Ղարաբաղի մարտիկների ուժերով գրավվեցին մի քանի շրջաններ, որոնք հարակից էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությանը: «Այդպիսով, առաջացավ անվտանգության նոր գոտի Ադրբեջանից դուրս Ղարաբաղի ինքնիշխանության եւ կառավարման համար: Իրանը որպես չեզոք երկիր, որը սահմանակից է հակամարտության երեք կողմերին` Ադրբեջանին, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին բարիդրացիական հարաբերություններ կառուցեց բոլոր կողմերի հետ»,-գտնում է իրանցի փորձագետը: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը կարող է իր մասնակցությունն առաջարկել ղարաբաղյան կողմիին խաղաղ գործընթացում: «Չնայած, որ Իրանը չի ճանաչում պաշտոնական Ղարաբաղը որպես անկախ քաղաքական միավոր, նա պետք է աջակցի Ղարաբաղին որպես տարածաշրջանային ուժ», հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---