«Ոտքի՛, Հայաստան»-ը պնդում է` ոստիկանությունը խոչընդոտում է խաղաղ նստացույցը30 հուլիսի 2015 - 13:09 AMT PanARMENIAN.Net - «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը շարունակում է հուլիսի 27-ին մեկնարկած նստացույցը Հանրապետության հրապարակում՝ առաջ քաշելով բոլոր այն պահանջները, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով առաջադրվել էին քաղաքացիների կողմից: Ցուցարարները պնդում են, որ ՀՀ ոստիկանությունն խոչընդոտում է իրենց խաղաղ նստացույց: Նստացույցի նպատակն է իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ ըստ շարժման կազմակերպիչների՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որևէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել: Քաղնախաձեռնությունից պնդում են, որ, մասնավորապես, կարգավորում չեն ստացել հետևյալ հարցերը. միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի ամբողջ գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:
Ինչպես նաև, բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն չի ընտրվել. միայն հուլիսի 27-ին ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը: Շարժման անդամ Դավիթ Սանասարյանը հուլիսի 29-ի երեկոյան տեղեկացրել է, որ իրենք, չնայած նախապես հայտարարված 72-ժամյա նստացույցին, հուլիսի 30-ին նույնպես կլինեն Հանրապետության հրապարակում, գրում է Tert.am-ը: Նա կոչ է արել հավաքների տարբեր օջախներ ստեղծել և հավաքվել նաև հրապարակից դուրս: Ոստիկանությունն իր հերթին ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից՝ սահմանափակելով անհամաչափ տեղաշարժը, որը, ըստ իրավապահների, իրականացվում է օրենքի խախտմամբ: Շարժման անդամներն ամեն կերպ փորձել են ճեղքել ոստիկանական պատը՝ նստացույցը Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում շարունակելու համար, բայց իրավապահները կանխել են փորձերը: Ապա նախաձեռնության անդամները ճեղքել են ոստիկանական շղթան՝ վազելով դեպի հրապարակի «գորգը » և նստել այնտեղ: Ոստիկանները նրանց գրկած՝ ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխել են մայթ, գրում է Aravot.am-ը:
Ակտիվիստները հայտնել են, որ տեղափոխելուց ոստիկանները հարվածել են Սանասարյանի գլխին: Ավելի ուշ ցուցարարները նստել են հետիոտնի համար նախատեսված անցումի վրա, ոստիկանները նորից նրանց տեղափոխել են մայթ: Ցուցարարների պնդմամբ՝ այդ ընթացքում ոստիկանները Սանասարյանի ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխելիս մի քանի անգամ ցած են նետել՝ ողնաշարի վրա: Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, ապա՝ դուրս գրվել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավատացրել է, որ նման բան չի եղել և միտումնավոր ոչինչ չեն արել՝ չնայած ակտիվիստի «ոչ ադեկվատ պահվածքին»: #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |