Գոյություն ունի մի քանի սցենար, թե ինչպես կարող է ավարտվել Ռիչարդ Հոգլանդի հետ կապված պատմությունը

PanARMENIAN.Net - Գոյություն ունի մի քանի սցենար, թե ինչպես կարող է ավարտվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման հետ կապված պատմությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել «The California Courier» թեթրի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, հաստատման համար անհրաժեշտ մի քանի ամիսներից Հոգլանդը կարող է հրաժարվել եւ խնդրել ԱՄՆ Պետդեպարտամենտին գործուղել նրան մեկ այլ երկիր: «Երկրորդ տարբերակը` նախագահ Բուշը կարող է հաստատել Հայաստանում նոր դեսպանին քանի դեռ Սենատն արձակուրդում է: Եվ երրորդ տարբերակը` Պետդեպարտամենտը գործը վերադարձնում է Սենատ եւ ստիպում է սենատոր Մենենդեսին հրաժարվել իր վետոից»,-նշել է Սասունյանը: «Պետդեպարտամենտի, դեսպան Հոգլանդի, սենատոր Մենենդեսի եւ Ամերիկայի հայ համայնքի համար լավագույն ելքը կլինի հավաքվել միասին եւ որոշակիացնել` ինչ կարող է Պետդեպարտամենտն առաջարկել մեկ կամ ավելի հայկական հարցերի շուրջ, որոնք կարող են դրդել Մենենդեսին հրաժարվել վետոից»,-ընդգծել է «The California Courier» թեթրի գլխավոր խմբագիրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---