Google Translate-ը թարգմանում է 27 լեզվից առանց ինտերնետին միանալու (վիդեո) 30 հուլիսի 2015 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Google Translate բջջային հավելվածի վիզուալ թարգմանության գործառույթը համալրվել է ևս 20 լեզվով թարգմանելու հնարավորությամբ: Այժմ համակարգը կարող է տեսախցիկի օգնությամբ «ոտքի վրա» առանց ինտերնետին միանալու թարգամնել գրությունները 27 լեզվից: Առանց ինտերնետին միանալու լեզուների այդ քանակի օգտագործումը գրությունների վիզուալ ընթերցման և թարգմանության համար հնարավոր դարձավ խորը ուսուցման տեխնոլոգիաների շնորհիվ: Այդ նպատակով Google-ի մասնագետները վարժեցրեցին արհեստական նեյրոնային ցանցը տառերի և թվերի պատկերները տարբերելու գործում, որոնք միտումնավոր խեղաթյուրվում էին տարբեր աստիճանի: Դրանից հետո մշակողները «պարզեցրին» նեյրոնային ցանցի բարդությունը, որը տառերի տարբերակմամբ է զբաղվում: Օրինակ, նեյրոնային ցանցը չի տարբերակի կողքի շրջված գրությունները կամ լիովին խեղաթյուրված տառերը: Երբ նեյրոնային ցանցն արդեն կարողացավ տարբերել տառերը, հավելվածը սկսեց բառեր կազմել և ստուգել հեռախոսի հիշողության մեջ ներբեռնված բառարանների միջոցով: Հաշվի է առնվում նիշերի վիզուալ նմանությունը, ուստի հավելվածն, օրինակ, «5uper» նիշերի հաջորդակնությունը տարբերակելիս կստուգի բառանում նաև «Super» բառը: Նախկինում արդեն մատչելի անգլերենին, իսպաներենին, իտալերենին, գերմաներենին, պորտուգալերենին, ռուսերենին և ֆրանսերենին ավելացել են բուլղարերենը, հունգարերենը,ինդոնեզերենը, կատալոներենը, լիտվերենը, նիդերլանդերենը, նորվեգերենը, լեհերենը, ռումիներենը, սլովակերենը, թուրքերենը, ուկրաիներենը, ֆիլիպիներենը, ֆիններենը, խորվաթերենը, չեխերենն ու շվեդերենը: Հասանելի է նաև միակողմանի թարգմանությունն անգլերենից հինդիի և թայերենի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |