Նաիրիտցիների աշխատավարձի վճարումը նորից ձգձգվում է. Նստացույց են սկսել30 հուլիսի 2015 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հուլիսի 29-ի հայտարարությունը, թե «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը ամբողջությամբ կվճարվեն առաջիկա երկու օրվա մեջ նաիրիտցիներին հավատ չի ներշնչում. նույն օրը նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտան՝ անժամկետ նստացույց հայտարարելով և իրենց անվստահությունը հայտնելով նախարարի հայտարությանը: Էներգետիկային նախարարը հայտարարել է, որ գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքներն ընթանում են։ Մոտակա մեկ-երկու օրն այն ամբողջությամբ կվճարվի: Որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ չկա, այդ թվում՝ ֆինանսական: «Մեզ խոստացել էին աշխատավարձերը մարել մինչև հուլիսի 15-ը, հետո՝ ամսվա վերջ: Վաղն արդեն ամիսը վերջանում է, էլ ե՞րբ կտան: Հավատ չկա, ի՞նչ հիմքով հավատանք»,- ասել է նստացույցի մասնակիցներից մեկը, մեջբերում է Panorama.am-ը: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել է վերջին 4 տարվա ընթացքում: Գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյաննը հայտարարել է, որ Կառավարությունը սպառել է իր հանդեպ վստահությունը: «Վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ նրանց կողմից նշված որևէ ժամկետ չի պահպանվում: Բնական է մեր անվստահությունը, և դրանից ելնելով, որոշել ենք մեր պարտքերի մարմանը սպասել Կառավարության շենքի դիմաց », - ասել է նա: Հարությունյանի տվյալներով՝ այս պահին 700 աշխատակից ստացել է աշխատավարձ, իսկ 1700-ը՝ դեռ ոչ: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարեվերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձը: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը: Հուլիսի 24-ի դրությամբ գործարանի մոտ 400-450 աշխատակից ստացել է 2 տարվա ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |