Մարադոնան կպայքարի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար30 հուլիսի 2015 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնան հաստատել է այն լուրը, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Թեկնածուները պետք է հայտերը ներկայացնեն մինչև 2015 թ. հոկտեմբերի 26-ը, իսկ ընտրությունները կանցկացվեն 2016 թ. փետրվարի 26-ին: Կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերը մինչ այդ կշարունակի պաշտոնավարել, հայտնում է Panorama.am-ը: «Ես կվերադառնամ աշխատանքի, կվերադառնամ հանուն ՖԻՖԱ-ի և, առաջին հերթին, իմ ընտանիքի,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է «Zeenews»-ը:- Ժողովուրդը կաջակցի ինձ»: Ըստ մամուլի հրապարակումների՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են նաև բրազիլացի մարզիչ Զիկոն, Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, կազմակերպության պատվավոր փոխնախագահ և Կորեայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Չոն Մոնջունը: Հուլիսի 29-ին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մինչդեռ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի խնդիրները նոր նախագահի ընտրությամբ չեն ավարտվի, արմատական բարեփոխումներ են պետք: Ըստ Բախի, բոլոր թեկնածուները պետք է «թափանցիկության» ուղին բռնեն: Դա վերաբերում է բոլոր թեկնածուներին, հավելել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը: Հունիսի 2-ին ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարեց, որ հեռանում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից: Շվեյցարացի Յոզեֆ Բլատերը այս հայտարարությունն արեց հինգերորդ անգամ պաշտոնում վերընտրվելուց հետո ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին: «Ես գնահատում եմ ՖԻՖԱ-ն ամենից առավել և աշխատում եմ լավագույնն անել ֆուտբոլի և կազմակերպության համար: Ես որոշեցի, որ պետք է շարունակել ընտրվել: Ընտրություններն ավարտված են, սակայն մարտահրավերներն առկա են: ՖԻՖԱ-ն պետք է վերակառուցվի, ՖԻՖԱ պատվիրակները մանդատ տվեցին ինձ: Սակայն ՖԻՖԱ-ի մյուս անդամները, ակումբները հավանություն չտվեցին դրան: Ուստի ես խնդրում եմ գումարել հատուկ կոնգրես որքան հնարավոր է շուտ, իմ հետնորդին ընտրելու նպատակով»,-ասել է Բլատերը: Պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններն անցնում էին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ձերբակալվածների թիվը հասավ 9-ի: Մինչ կոնգրեսի մեկնարկը Բլատերի հիմնական ընդդիմախոսներից մեկը` ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ առնվազն 45 եվրոպական երկիր կսատարի 39-ամյա արքայազն Ալիին և որ նա հաղթելու բոլոր շանսերն ունի, սակայն իրականում Բլատերի դիրքերը շատ ավելի ամուր դուրս եկան: Վերընտրվելուց հետո Բլատերը չէր թաքցնում իր գերազանց տրամադրությունը և դեռ եկար շնորհավորանքներ էր ընդունում ՖԻՖԱ-ի անդամներից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |