1 մլրդ 200 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման 2-րդ փուլին![]() 30 հուլիսի 2015 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգմանն իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը 2015-ի 9 ամսում հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ: ՀՀ վարչապետը կարևորել է ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը: Ավտոճանապարհի Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով հուլիսի 18-ի նիստում գործադիրը պահուստային ֆոնդից 1 մլրդ 540 մլն դրամ էր հատկացրել ՏԿ նախարարությանը: 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) երկրորդ ռազմավարական մայրուղու շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը, որի վերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին, Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։ Այն ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: Մայրուղու վերակառուցմանը բյուջեով նախատեսված է հատկացնել մոտ 9 մլրդ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |