ՀՀ քաղաքացիները չեն կարողանա 1 նոութբուքից ու 2 բջջայինից ավելի ներկրել Հայաստան![]() 31 հուլիսի 2015 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հաստատել է ոչ առևտրային ներմուծման ծավալների նոր սահմանափակումների մասին որոշումը: Ըստ ընդունված որոշման, Հայաստան կարելի է ներմուծել 1 նոութբուքից և 2 բջջային հեռախոսից ոչ ավելի: Դեղորայքի դեպքում կարելի է ներմուծել ոչ ավելի, քան 5 անուն դեղամիջոց` 3-ական փաթեթ, եթե բուժման համար ավելի մեծ ծավալի անհրաժեշտությունը հաստատված չէ բժշկական տեղեկանքով: Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա կարելի է ներմուծել թանկարժեք զարդեր ոչ ավելի, քան 3 հատ ամեն տեսակից (ըստ մաքսային դասակարգման), իսկ թանկարժեք քարեր (ադամանդից բացի)` ոչ ավելի, քան 1 կարատ, կամ 1 կարատից խոշոր մեկ քար: Կա նաև գնային սահմանափակում այս երկու խմբի համար` գինը չպետք է գերազանցի 25 հազար դոլարը: Զարդերից առանձին ալմաստներ և ադամանդներ ներկրել չի թույլատրվում, հայտնում է Armenia Today-ը: Սահմանափակումներ կան նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների համար`2 լ կամ 2 լ ավելի տարողությամբ 1 շիշ: Ծխախոտի քանակը սահմանափակվում է 400 հատով, բենզինը և դիզվառելիքը` 10 լ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |