Sport for Rights-ը կոչ է անում հրապարակավ քննադատել Ադրբեջանի իշխանություններին ճնշումների համար31 հուլիսի 2015 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային կոալիցիան հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ «բռնաճնշումների աննախադեպ ալիքի» մեկնարկի առաջին տարելիցի կապակցությամբ: «Ադրբեջանի կառավարության կողմից աննախադեպ ճնշումների ու մարդու իրավունքների խախտումների մեկնարկից մեկ տարի անց երկրում իրավիճակը շարունակում է վատթարանալ, հայտնում է Tert.am-ը: «Սպորտը հանուն իրավունքների» (Sport for Rights) կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ և հրապարակայնորեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին և միջոցառումներ ձեռնարկել երկրի քաղաքացիական հասարակության աջակցության համար», -ասված է փաստաթղթում: Հայտարարության մեջ թվարկվում են համեմատաբար աղմկահարույց գործերը, ինչպես, օրինակ, Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի, Ինթիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի, Էմին Հուսեյնովի, Խադիջա Իսմայիլովայի և այլոց: Նշվում է, որ շատ իրավապաշտպաններ ու լրագրողներ ստիպված են եղել լքել Ադրբեջանը՝ զգուշանալով իրենց անվտանգության համար: «Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Ադրբեջանի վրա՝ որպես վատագույն վայրը խիզախ, անկախ և մտածող մարդկանց համար»,- կարծում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ղեկավար Նինա Օգնյանովան: Նշվում է, որ Ադրբեջանում բռնաճնշումները շարունակվում են անարդար, քաղաքականացված և փակ դատարաններում, որտեղ արդար և պարզ դատավարության համար որևէ հույս չկա: «Սպորտը հանուն իրավունքների» կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել ճնշումներն ու կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման ուղղությամբ: Հուլիսի 27-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա ուսումնասիրությունների արդյունքները,ըստ որի` նախկին ԽՍՀՄ պետություններից՝ Թուրքմենստանից և Ուզբեկստանից հետո Ադրբեջանն ամենաավտորիտար երկրներից է: «Իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ժամանակակից, աշխարհիկ պետություն, որը այդ վտանգավոր տարածաշրջանում կայունության կղզյակ է»,- նշում են զեկույցի հեղինակները՝ թվարկելով վերջին մեկ տարվա ընթացքում Ալիևի վարչակազմի հեղինակած բռնաճնշումները լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ: Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով: Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ արեց ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել: Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |