Հոկտեմբերի 11-ին Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը կմասնակցի Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացման արարողությանը: Տեղեկատվական կենտրոնը կսկսի լիարժեք գործել նոյեմբերի 1-ից: Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի հիմնումը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությոնը: Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի հիմնադիրն է «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---