Իրաքյան Քրդստանի ու ՀՀ գործակցությունն առողջապահության և կրթության ոլորտներում կխորանա31 հուլիսի 2015 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանը շահագրգռված է Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ գործակցություն ծավալելու հարցում: Այս մասին հայտնել է այդ երկրի պլանավորման նախարար Ալի Սինդին ՀՀ-ում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը: Սինդին նշել է, Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից: Քրդստանն ունի մոտ 5 մլն բնակչություն, և առողջապահությունը երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը: Մուրադյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի ներդրման և վերահսկման ուղղությամբ: Նա անդրադարձել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին: Ներկայացվել են նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Կողմերը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվելով քայլեր ձեռնարկել գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: 2012-ի սեպտեմբերին Իրաքի կառավարության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են գործակցել մի շարք ոլորտներում: 2013-ի մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը: Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարարն այցի շրջանակում հանդիպել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նա ներկայացրել է իր երկրի կրթական համակարգը և նշել, որ ՀՀ այցի հիմնական նպատակը գործակցության եզրեր փնտրելն է: Այս տեսակետից կարևորել է գործակցությունը կրթության բնագավառում՝ հատկապես շեշտելով բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերի զարգացման կարևորությունը: Աշոտյանը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգը, նշել է, որ հիմնված լինելով խորհրդային կրթական մոդելի վրա, վերջին շրջանում այն արդիականցվել ու նկատելիորեն բարեփոխվել է: «ՀՀ բարձրագույն կրթական համակարգն այսօր առավել մոտ է եվրոպական կրթական մոդելին և ընդգրկված է եվրոպական կրթական տարածքում», - նշել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք բուհերում այժմ կազմակերպվում է միջազգային չափանիշներով օտարալեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բժշկական, ճարտարագիտական և ՏՏ ոլորտի մասնագիտություններով: Սինդիին հետաքրքրել են հատկապես անգլալեզու բուհական մասնագիտական ծրագրերը, որոնց ծանոթանալու նպատակով նրանք կայցելեն մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |