ՀՀ-ում առաջին կիսամարաթոնը. 4 մրցատարածք հարյուրավոր վազորդներ դուրս կգան31 հուլիսի 2015 - 13:40 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հոկտեմբերի 4-ին Երևանում առաջին անգամ կիսամարաթոն կանցկացվի: Մայրաքաղաքով դուրս կգան վազելու հարյուրավոր մարզիկներ: Մրցույթը կունենա 4 մրցատարածք ՝ 21,1 կմ, 10 կմ, 2,1 կմ և մանկական՝ 1 կմ հեռավորությամբ: Վազքատարածքն անցնելու է քաղաքի կենտրոնով և Հրազդանի կիրճով: Եզրագիծը հատած բոլոր մասնակիցները կստանան հիշարժան մեդալներ: Յուրաքանչյուր մրցատարածքում պարգևատրվում են 1-3 տեղը զբաղեցրած կանայք և տղամարդիկ: Ամենամյա վազքային միջոցառումների նպատակն է Հայաստանում վազքի և այլ երկար մրցատարածությունների սպորտաձևերի զարգացման խթանումը, առողջ ապրելակերպի պրոպագանդան ու սպորտային տուրիզմի զարգացման խթանումը: Մրցավազքն անցկացնում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մրցավազքին կարող են մասնակցել տարբեր պատրաստվածության մարզիկներ: Հատուկ սկսնակների համար կներկայացվի բոլոր վազքատարածքների համար նախապատրաստման ծրագիր: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մարաթոնի պաշտոնական կայքում: Կազմակերպիչները պլանավորում են նախապատրաստական մարզախմբեր ստեղծել Երևանում և Մոսկվայում: Մրցավազքի ժամանակաչափը կազմակերպված է MYLAPS պրոֆեսիոնալ համակարգի օգնությամբ: Ծրագրվում է, որ AIMS միջազգային կազմակերպությունըվազքատարածքների չափումներ է անցկացնելու: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |