«Կարին»-ն Արարատի գագաթին շուրջպար է բռնել. Ծածանվել է 100 մետրանոց եռագույնը31 հուլիսի 2015 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արարատի գագաթինծածանվել է Հայաստանի 100 մետր երկարությամբ եռագույնը: Այս մասին տեղեկացրել է նախաձեռնության հեղինակ, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից: «Նախաձեռնության մասնակիցները պարզեցին Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող 100-մետրանոց եռագույնը, որից հետո` շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին»,- նշել է Գևորգյանը: Նախատեսվածի պես` ուխտավորների խումը Արարատի գագաթ է հասել հուլիսի 29-ին: «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի պահպանելու հայկական մշակույթը, մասնավորապես՝ գորգագործությունը, աջակցել Արցախյան ազատամարտում զոհված, վիրավորված, անհայտ կորած և մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև Սփյուռքում հայկական կիրակնօրյա դպրոցներ հիմնել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |