ԱՊՀ երկրների բանակների 2-դ ռազմամարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում 1 օգոստոսի 2015 - 10:12 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հանդիսավոր փոխանցել է ԱՊՀ անդամ երկրների բանակների ռազմամարզական խաղերի դրոշը Հայաստանի պատվիրակության ղեկավարին, որտեղ անցնելու են հաջորդ նման տիպի մրցումները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «ԱՊՀ երկրների բարեկամական բանակների միջև ռազմամարզական մրցաշարերի պահանջարկն աճում է: Կրկնակի նշանակալի է, որ խաղերն անցան CISM Համաշխարհային ռազմամարզական 6-րդ ամառային խաղերի շեմին, որոնք այս տարի անցնելու են Հարավային Կորեայում: Անցած խաղերը վկայում են, որ մեր պետությունները պատրաստ են զարգացնել միջպետական համագործակցությունը ռազմական ոլորտում և բանակային սպորտի զարգացման գործում»,-ասել է Բախինն ԱՊՀ երկրների բանակների ռազմամարզական խաղերի փակմանը, որոնք մեկնարկել էին հուլիսի 25-ին ԲԿՄԱ-ում: Նա վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները իրենց ավանդը կունենան պետությունների միջև ռազմական համագործակցության ամրապնդման գործում: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել մրցավարներին և պարգևատրել զինծառայողներին մեդալներով մարտական համագործակցության ամրապնդման համար: Առաջին ռազմամարզական խաղերին, որ նվիրված էին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակին, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ԶՈւ ուժեղագույն մարզիկները: Ընդհանուր առմամբ մարզական առաջնության համար պայքարել է 228 զինծառայող, խաղարկվել է մեդալների 85 կոմպլեկտ: Առաջին խաղերի ծրագրում ընդգրկված էր 10 մարզաձև. բանակային ձեռնամարտ, ձյուդո, մարզաքարային սպորտ, ռազմա-մարզական համալիրի բազմամարտ, հրաձգություն, լող, ամառային սպայական եռամարտ, մարզական կողմնորոշում, միջազգային զինվորական հնգամարտ եւ հրամանատարական մեկնարկներ: Զինծառայողների խաղերի անցկացման որոշումն ընդունվել Է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանանության նախարարների խորհրդի նիստում՝ ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |