ԶԼՄ-ներ. Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում 1 օգոստոսի 2015 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ գործող կանցլեր Անգելա Մերկելը որոշել է կրկին՝ արդեն չորրորդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնի համար 2017 թ., գրում է Spiegel-ը սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ պարբերականի, Մերկելն արդեն քննարկել է նախապատրաստումը նախընտրական քարոզարշավին Քրիստոնյա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Պետեր Տաուբեի և կուսակցության կառավարիչ տնօրեն Կլաուս Շյուլերի հետ: Ենթադրվում է, որ պաշտոնապես Մերկելի որոշման մասին կհայտարարվի 2016-ի սկզբին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Առաջին անգամ ԳԴՀ կանցլերի պաշտոնը Մերկելը ստանձնեց 2005-ին: Հունիսի սկզբին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթնաժողովի շեմին հրապարակեց համաշխարհային հանրությանը սպառնացող գլխավոր վտանգները: «Մեր նպատակներն ուղղված են մարդկանց կենսամակարդակի բարելավմանը: Դրան հնարավոր կլինի հասնել միջազգային առևտրի զարգացման դեպքում, որը հիմնված է բարձր սոցիալական և բնապահպանական չափանիշների վրա, ինչպես նաև մեծ ներդրումների միջոցով»,-հավելել է Մերկելը: «Միթե կարելի էր պատկերացնել, որ սառը պատերազմից 25 տարի անց կարգը Եվրոպայում կխախտվի Ղրիմի բռնակցմամբ: Կամ` որ Էբոլա վիրուսի տարածումը կկարողանա արգելակել աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր Արևելքում իսլամիստական ահաբեկչական խմբավորումը կփորձի խալիֆատ ստեղծել երկու պետությունների տարածքում»,-գրել էր Մերկելը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |