RePEc. Աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետն ամերիկահայ Դարոն Աճեմօղլուն է 3 օգոստոսի 2015 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետների վարկանիշը «Հետազոտական հոդվածներ տնտեսագիտության վերաբերյալ» առցանց նախագծի համաձայն: Վարկանիշը կազմվել է 2223 տնտեսագետների տվյալների վերլուծության հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել նրանց աշխատանքները վերջին 10 տարում, հետազոտությունները տնտեսագիտության ոլորտում, մեջբերումների ինդեքսն ու ազդեցիկությունը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Դարոն Աճեմօղլուն ծնցվել է 1967 թ. Ստամբուլում հայերի ընտանիքում: 2004 թ. Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։ Անդամակցում է Առաջավոր հետազոտությունների կանադական ինստիտուտի Տնտեսական աճի ծրագրին։ Ինչպես նաև միացել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյին, Քաղաքական հետազոտությունների կենտրոնին և Տնտեսական ցուցանիշների կենտրոնում։ 1996 թ. պարգևատրվել է Economic Journal-ում լավագույն հրապարակման համար, 2004 թ. ստացել է, Չիկագոյի համալսարանի Շուլցի մրցանակ, Շերվին Ռոսենի պարգև աշխատանքի տնտեսագիտության բնագավառում ակնառու ներդրման համար, 2005 թ. ստացել է Ջոն Բեյթս Կլարկի մեդալ, 2006 թ. ընտրվել է Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, արժանացել է Գիտության թուրքական ակադեմիայի «Սոցիալակա գիտությունների ակադեմիական մրցանակ-2006»-ին, 2007 թ. ստացել է Ջոն վան Նոյմանի պարգև: նա տեղ է զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում: Նրա վերջին հայտնի հրապարակումներից է «Չկայացած ժողովրդներ. պատճառների վերլուծություն» աշխատությունը, որ հրապարակվել է 2012 թ.: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |