Կեսարիայում Սբ Աստվածածին եկեղեցուց միայն ավերակներն են պահպանվել

Կեսարիայում Սբ Աստվածածին եկեղեցուց միայն ավերակներն են պահպանվել

PanARMENIAN.Net - Կեսարիայի Թոմարզա գավառում գտնվող 300-ամյա վաղեմության Սբ Աստվածածին եկեղեցուց (Թոմարզայի վանք) ընդամենը մի քանի քանդված պատ է մնացել: Ժամանակի անխիղճ ավերածություններին չդիմակայած եկեղեցին 1915-ին կողոպտվել է, այնուհետև՝ լքվել:

Վանքից, որի կազմում ժամանակին եղել է Գրիգորյան հայկական հոգևոր դպրոցը, այսօր միայն մնացորդներ են պահպանվել:

Չնայած մեծ վնասներին` Առաջին աշխարհամարտի վերջին հայ հոգևորականները վերադարձել են եկեղեցի, սակայն շատ չանցած այն կրկին լքվել է, թուրքական Gazetevatan.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Կայքը նշում է, որ Կեսարիայի Թոմարզա գավառի կենտրոնում գտնվող մեկ այլ հայկական եղեղեցի՝ Թոմարզայի Սբ Պողոս Պետրոս եկեղեցին կարողացել է հասնել մինչև մեր օրերը` վերջինս նույնպես 300-ամյա պատմություն ունի:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

Մշակութային եղեռն

Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Ըստ 1912-1913 թվականներին Կոստանդնուպոլսի հայկական Պատրիարքարանի կազմած և թուրքական կառավարությանը ներկայացրած պաշտոնական պատմագրության` Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դարերի վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվել է նաև հանրապետական Թուրքիայում, քանի որ դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---