Սևանը՝ ամռանը հանգստանալու համար աշխարհում լավագույն լճերի թվում 3 օգոստոսի 2015 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Lenta.ru-ն հանգստյան այլընտրանքային տարբերակ է առաջարկում՝ հանգստանալ լճի ափին: Ամառային հանգիստը կազմակերպելու համար պարբերականի ներկայացրած՝ աշխարհում լավագույն լճերի թվում է նաև Հայաստանի Սևանա լիճը: «Որոշ հանգստավայրեր՝ լճերի ափին, այնքան հայտնի են, որ չեն զիջում Լազուրի ափին, գեղեցիկ հունական կղզիներին... և այն ամենին, ինչն արդեն տեսել եք»,- գրում է կայքը։ Կայքը գրում է, որ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է. «Եթե ձեզ միշտ գրավել են լեռնային բարձունքներն ու մաքուր օդը, սակայն այդպիսի վայրերում լողափ չէիք գտնում, ապա պետք է հենց Սևան այցելել: Լիճը Երևանից 54 կմ հեռավորությամբ է: Լճի ջուրը գեղեցիկ կապուտ գույնի է և շատ թափանցիկ, ամռանը դրա ջերմաստիճանը հասնում է մինչև 24 աստիճանի»: Նշվում է նաև, որ այստեղ է գտնվում Սևանավանքը՝ Սևանի մոտակայքում գտնվող թերակղզում, համեղ ուտեստների սիրահարներն էլ կգնահատեն տեղի ճաշատեսակներն ու թարմ ձուկը։ Կայքի առաջարկների թվում են նաև Նոր Զելանդիայի Տաուպո, Շվեյցարիայի Ժենևյան, Նյու Յորքի Լեյք Փլեսիդ, Ֆրանսիայի Անսի, Իտալիայի Գարդա լճերն ու ոչ միայն: Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ 3-րդ լիճն է (Վանա լճից և Ուրմիոյից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։ Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկական է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրությամբ, մակերեսը 1240 քկմ է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լիչը շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ: Photo: Aleksandr Petrosyan Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |