Google-ը գրանցել է իր ավտոմոբիլային ընկերությունը 4 օգոստոսի 2015 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հետագայում ինքնավար էլեկտրոմոբիլների մշակմամբ կզբաղվի Google Auto LLC ավտոմոբիլային ընկերությունը, որը գրանցվել էր դեռ 2011 թ., սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Google մայր ընկերության համապատասխան ներքին փաստաթղթերը հայտնվել են The Guardian-ի տրամադրման տակ: Ըստ այդ փաստաթղթերի, 4 տարի առաջ Google Auto LLC-ը փորձարկել է ինքնավար կառավարման ներկառուցված համակարգով Lexus ամենագնացները: Այժմ ընկերությունն ավտոպիլոտ համակարգով բոլոր 23 Lexus-ների սեփականատերն է: Այն գրանցված է որպես ուղևորատար տրանսպորտ արտադրող ընկերություն: Անցյալ տարի Google Auto-ն ստացել է ավտոմեքենաների արտադրության արտոնագիր: Նախորդ տարվա մայիսից ընկերության ղեկավարն է Google-ի ինքնավար ավտոմեքենաների նախագծի ղեկավար Քրիս Ուրմսոնը: Փաստաթղթերում ասվում է նաև, որ Google մեքենաները կարող են արագություն բացել մինչև 40 կմ/ժ, աշխատում են 20-30 կՎտ էլեկտրական շարժիչով, ունեն լիթիումա-իոնային մարտկոց: Առանց վարորդի կառավարվող ավտոմեքենաների բազմամյա փորձարկումներից հետո Google ընկերությունը հունիսի վերջում սկսեց փորձարկել տեխնոլոգիան Մաունթին Վյու քաղաքի հանրային օգտագործման ճանապարհներին: Քաղաքի փողոցներ դուրս բերելով մեքենան` Google-ը փորձարկումների նոր փուլ սկսեց, դեռևս չհրաժարվելով վարորդի կառավարումից վթարային իրավիճակներում: Google-ի ինքնավար ավտոմեքենան առաջին անգամ տուժածներով ՃՏՊ մասնակից է դարձել: Մաունթին Վյուի հանրային օգտագործման ճանապարհին Lexus RX450h ինքնակառավարվող մեքենային հետևից հարվածել է մեկ այլ մեքենա: Մեքենայի սրահում եղել է Google-ի 2 աշխատակից և անվտանգության վարորդը, որը մեքենայի կառավարմանը չէր մասնակցում: Բժիշկների զննությունից հետո պարզ է դարձել, որ Google-ի աշխատկիցները միայն թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ՃՏՊ-ի մեղավոր վարորդը բողոքել է ցավերից մեջքի և վզի շրջանում: Փորձարկումների ժամանակ էլեկտրոմոբիլները կարող են մինչև 40կմ/ժ արագություն բացել: Սահմանափակումը անվտանգության նկատառումներով է արված, թեև ավտոպիլոտով Lexus RX450h ամենագնացների 6 տարվա փորձարկումների ընթացքում գրանցվել է ՃՏՊ ընդամենը 14 դեպք: Ըստ Google-ի ներկայացուցիչների, առանց վարորդի երթևեկող մեքենաները ոչ մի անգամ պատահարի պատճառ չեն դարձել, իսկ բոլոր միջադեպերը կապված են վարորդների անզգուշության հետ: Հիբրիդները մոտ 2,7 մլն կմ են անցել Կալիֆորնիայի ճանապարհներով: Google-ի համար պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաև շրջապատի մարդկանց արձագանքը: Առաջիկա տարիներին ինտերնետ հսկան մտադիր է թողարկել առանց վարորդի երթևեկող ավտոմեքենաների թեստավորման ևս մի քանի ծրագիր: Հնարավոր է, նույնիսկ ԱՄՆ-ից դուրս: Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |