Մասնագետներն անխոցելի համակարգչային վիրուս են ստեղծել 4 օգոստոսի 2015 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտագության մասնագետները համակարգչային վիրուս են ստեղծել, որին տարածվելու համար հարկավոր չէ համացանց կամ միացում լոկալ ցանցին: Այն կարող է վարակել համակարգչի BIOS, UEFI կամ EFI միացած այլ սարքերի ներկառուցված ծրագրային ապահովման միջոցով, այդ պատճառով նույնիսկ օպերացիոն համակարգի վերատեղադրումը վարակված համակարգչում թույլ չի տա վերացնել վիրուսակիր ծրագիրը: Ներկառուցված ծրագրային ապահովման թարմացման միջոցով վիրուսը վերացնելու փորձերը նույնպես ապարդյուն են` վիրուսը կարող է արգելափակել թարմացումը կամ կրկին ինքնագրանցվել սարքի արդեն նորացված ծրագրային ապահովման վրա: Հակավիրուսները նույնպես չեն կարողանում խոչընդոտել վարակին, որը տեղի է ունենում համակարգիչը միացնելիս: Խոցելիությունը ցուցադրելու նպատակով տեղեկատվական անվտանգության մասնագետները ստեղծել են ցուցադրական Thunderstrike 2 վիրուսը, որը տարածվում է Thunderbolt ինտերֆեյսի համար նախատեսված Ethernet-ադապետրի միջոցով: Ինչպես բացատրում են ծրագրավորողները, նրանք ընտրել են ցուցադրման համար MacBook-ը, քանի որ օգտատերերի շրջանում տարածված է այն կարծիքը, որ Apple համակարգիչների համար վիրուսով վարակվելու վտանգ չկա: Ավելի վաղ հետազոտողները խոցելի պահեր էին հայտնաբերել Dell, HP, Lenovo և Samsung-ի ներկառուցված ԾԱ մեջ: Իրականում խոցելիությունն ընդհանուր է x86 կառուցվածքի բոլոր համակարգիչների համար անկախ օպերացիոն համակարգից, խոցելիության հիմնական պատճառն այն է, որ համակարգիչներ ու այլ սարքեր արտադրողները իրենց սարքերում չեն նախատեսում ծրագրային ապահովման ստուգման մեխանիզմներ: Ինչպես նշում են մասնագետները, մարդիկ ուղղակի չեն մտածում այն մասին, որ դատարկ ֆլեշ հիշողությունը կամ անցման սարքը կարող են վնասակար կոդ կրել: Ըստ Thunderstrike 2 հեղինակների, խոցելիությանը օպերատիվ կերպով արձագանքել են դեռևս միայն Dell-ն ու Lenovo-ն: Մշակողները մանրամասն զեկույց կներկայացնեն խոցելիության մասին տեղեկատվական անվտանգության վերաբերյալ Black Hat կոնֆերանսին, որը կայանալու է օգոստոսի 6-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |