Het Parool. Դեռ երբեք Հայոց ցեղասպանությունը Հոլանդիայի քաղաքական գործիչների ուշադրությունն այսքան չեն գրավել10 հոկտեմբերի 2006 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Դեռ երբեք Հայոց ցեղասպանությունը Հոլանդիայի քաղաքական գործիչների ուշադրությունն այսքան չեն գրավել, ինչպես վերջին շաբաթվա ընթացքում: Փոքրիկ լոբբին Բիննեհոֆի բազմաթիվ առանձին հատվածներում հանկարծակի հաջողության հասավ: Այդ մասին գրում է Հաագայում լույս տեսնող Het Parool օրաթերթը: Հոդվածի հեղինակ Էդդի Շուլտեի կարծիքով, «Հայկական լոբբին ուժեղ է», Նիդերլանդները կարողացան մեծ դժբախտությունից խուսափել:Դա սկսվեց մեկ ամիս առաջ, երբ Նիդերլանդների Հայ կազմակերպությունների ֆեդարցիան (FAON) նամակ հղեց Քրիստոնյա-դեմոմկրատական կուսակցոթւյանն ու մամլո հաղորդագրություններ տարածեց: Այն ժամանակ FAON-ը եւ Ապրիլի 24-ի կոմիտեն դիմեցին այդ կուսակցության թեկնածու Այան Տոնչին Հայոց ցեղասպանության հերքման նրա քաղաքականության կապակցությամբ: «Տոնչան Ցեղասպանության հերքման համոզված կողմնակից է: Հայկական լոբբին ուղղակի պատասխան չստացավ Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունից: Միայն մամուլի ընդգրկումից հետո հարցը իմպուլս ստացավ, որը շարունակություն կունենա»,- թերթին տված հարցազրույցում նշել է FAON մամլո քարտուղար Ինգե Դրոստը: Նրա խոսքերով, դա պատմաբանների հարց է եւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը քաղաքական չէ: «Սական Անկարան հերքման քաղաքականություն է վարում եւ վերջապահական մարտ է տանում. գրեթե բոլոր պատմաբանները ճանաչել են ցեղասպանությունը: Սակայն մենք չենք կարող մի կողմի վրա մնալ, քանի որ Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ: Դա անհնարին է առանց Հայոց ցեղասպանության ճանաչման»,- ընդգծել է Դրոստը, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են FAON-ում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |