MTC-ը «ասեկոսեներ» որակեց արաբական կոնսորցիումի կողմից «ԱրմենՏել»-ի ձեռքբերման մասին տեղեկատվությունը10 հոկտեմբերի 2006 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան MTC ընկերությունը վստահ է, որ հաղթելու է «ԱրմենՏել»-ի` հունական OTE-ին պատկանող բաժնետոմսերի վաճառքի մրցույթում, որի արդյունքները, ըստ MTC-ի ներկայացուցչի, հայտնի կդառնան մինչեւ շաբաթավերջ: «Փորձագետների վստահությունը, որ MTC-ը կհաղթի, հիմնված է այն փաստի վրա, որ MTC ընկերությունը Ռուսաստանի բջջային շուկայի առաջատարն է, ուստի բավարար շանսեր ունի այդ մրցույթում հաղթելու համար: Հենց այդ պատճառով էլ մասնակցում ենք մրցույթին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց MTC ընկերության մամուլի քարտուղար Կիրիլ Ալյարդինը: Ալյարդինը նաեւ «ասեկոսեներ» որակեց ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների` երեկ տարածած տեղեկատվությունը, թե «ԱրմենՏել»-ի մրցույթը շահել է արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/IStithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) կոնսորցիումը: «Պաշտոնապես մրցույթի կազմակերպիչները արդյունքները հայտարարելու են շաբաթվա վերջին», - ասաց Ալյարդինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |