Lexus-ը պաշտոնապես ներկայացրել է «ճախրող սքեյթբորդը» (վիդեո) 5 օգոստոսի 2015 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Lexus բրենդը պաշտոնապես ներկայացրել է իր «ճախրող սքեյթբորդի» կամ հովերբորդի նախատիպը: Amazing in Motion նախագծի շրջանակում ընկերությունը տեսանյութ է ցուցադրել, որտեղ մարզիկ սքեյթբորդիստ Ռոս ՄակԳուրանը ցուցադրում է «թռչող տախտակի» հետ վարվելու հատուկ տեխնիկան: Մինչև վերջերս այդպիսի սարք կար միայն ֆանտաստիկ ֆիլմերում: Մասնավորապես, մագնիսային դաշտի վրա ճախրող տախտակը «Հետ դեպի ապագան-2» և «Հետ դեպի ապագան-3» ֆիլմերի սյուժեի տարրերից էր: Ինժեներներին, չնայած բազմաթիվ փորձերին, չէր հաջողվում լիարժեք հովերբորդ նախագծել: Slide մագնիսային հովերբորդը բամբուկի դեկայից բացի, ունի հզոր մշտական մագնիսներ և սառը ազոտով սառեցվող գերհաղորդիչներ: Նման կառուցվածքի սարքը կարող է ճախրել միայն մետաղյա մակերեսի վրա: Lexus-ը հատուկ ներկառուցված մետաղյա ռելսեր ունեցող ուղիներով սքեյթ-զբոսայգի է ստեղծել Բարսելոնայի արվարձանում, որի շինարարությունը սկսվել էր 2015-ի հունիսի 24-ին: Հովերբորդի կառուցվածքի մյուս մանրամասները չեն հրապարակվում, սակայն Youtube-ում տեսահոլովակի նկարագրության մեջ ասվում է, որ հովերբորդով կարելի է երթևեկել: Առաջին թիզերի նկարագրության մեջ Lexus ընկերությունը նշել էր, որ հովերբորդը պիտանի է երթևեկելու համար: Տեսանյութում նշմարող ծուխը տախտակում տեղադրված գերհաղորդիչների սառեցման համար նախատեսված հեղուկ ազոտի գոլորշիացման արդյունքն է: Lexus Division –ը «պրեմիում» դասի ավտոմեքենաների ապրանքանիշ է, որոնք արտադրում է ճապոնական Toyota Motor ընկերությունը: Ի սկզբանե այն Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |