Airbus-ը կստեղծի ամենաարագ գերձայնային ուղևորատար ինքնաթիռը 5 օգոստոսի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պատենտների և ապրանքային նշանների բյուրոն հավանություն է տվել աէրոտիեզերական Airbus հսկայի նոր հիպերձայնային ուղևորատար օդանավի պատենտին: Ինքնաթիռը կարող է թռչել ձայնի արագությունը 4,5 անգամ գերազանցող արագությամբ: Ընկերության ինժեներները նշում են, որ ինքնաթիռի անհավանական արագությունը թույլ կտա Լոնդոնից Նյու Յորք հասնել ընդամենը 1 ժամում: Մինչ այդ այս երթուղում բացարձակ ռեկորդ էր 3,5 ժամը` այդպիսի նիշի հաջողվեց հասնել այժմ դուրս գրված Mach 2 Concorde-ում: Նոր Airbus-ի համար այդպիսի արագություն կապահովեն 3 տեսակի տարբեր շարժիչները: Դրանք պետք է աշխատեն հաջորդականության սկզբունքով. որոշակի արագության հասնելիս կգործարկվի անհրաժեշտ շարժիչը: Ավելին, շարժիչները աէրոդինամիկայի նկատառումներից ելնելով դուրս կմղվեն կորպուսից աշխատանքի ժամանակ, իսկ հետո նորից ներս կքաշվեն: Airbus-ի փորձագետներն ասում են, որ նոր հիպերձայնային ինքնաթիռը ոչ մի «ձայնային հարված» և «աղմկային խոտան» չի առաջացնի ձայնային պատնեշն անցնելիս, ինչով ժամանակին չէր կարող պարծենալ Concorde-ը: Մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ինքնաթիռը օդ կբարձրանա ուղղահայաց, ինչպես տիեզերական «Շաթլը»: Ըստ ինժեներների մտահղացման, հիպերձայնային Airbus-ը կարող է օգտագործվել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական ավիացիայում: Օրինակ, այն կարող է գործարկվել փոքրաթիվ մարտական ստորաբաժանումների գրեթե վայրկյանական տեղափոխման ու հետախուզության նպատակով: Airbus S.A.S-ն աշխարհի ամենամեծ ավիաշինական ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 1960-ականներին մի քանի եվրոպական ավիաարտադրողների ձուլման հետևանքով: Արտադրում է ուղևորատար, բեռնատար և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ Airbus ապրանքանիշով: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայի Բլանիակ քաղաքում: 2001-ին այն ըստ Ֆրանսիայի օրենսդրության վերածվեց բաժնետիրական ընկերության կամ «S.A.S.» (ֆր. Société par Actions Simplifiée պարզեցված բաժնետիրական ընկերություն): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |