Վրացիներից հետո Մոսկվայից սկսել են վտարել հայերին եւ ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Մոսկվայում Վրաստանից եկած ապօրինի միգրանտների որոնումներին հաջորդել են հայերի եւ ադրբեջանցիների ստուգումները, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Ըստ ռադիոկայանի թղթակցի, անցած երեքշաբթի մայրաքաղաքի սրճարաններից մեկում անց է կացվել փաստաթղթերի ստուգում: Ընդ որում, ինչպես պատմել են ականատեսները, միլիցիայի աշխատակիցները հայտարարել են, թե «հրաման են ստացել վտարել Մոսկվայից հայերին եւ ադրբեջանցիներին»: Միլիցիայի ստուգայցի արդյունքում բաշխիչ ընդունարան են տեղափոխվել չորս հոգի: Ընդ որում, ինչպես նշում է «Էխո Մոսկվիի» թղթակիցը, գրանցման կանոնները ձերբակալվածների կողմից լիովին պահպանված էին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---