Նաիրիտցիները կդիմեն դատարան. Ասում են՝ իրենց շանտաժ են արել 5 օգոստոսի 2015 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատողներն իրենց կողմից ստորագրված աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրի հարցով մտադիր են դատարան դիմել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է գործարանի նախկին մամուլի խոսնակ, ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը: «Մեզ ստիպեցին ստորագրել պարտքի զիջման պայմանագրեր, այլապես աշխատավարձ չէինք ստանա: Այժմ, երբ սոցիալական հարցը լուծվեց՝ աշխատավարձերը վճարվեցին, կդիմենք դատարան ու դատախազություն՝ շանտաժի փաստով», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ նույնիսկ այն աշխատակիցներին են ստիպել ստորագրել պայմանագիրը, որոնք աշխատավարձերն առանց տույժ ու տուգանքի ստանալու դատավճիռ ունեին: «Նաիրիտ» գործարանի աշխատողի աշխատավարձի պարտքն օգոստոսի 4-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է: Մոտ 2400 աշխատողի պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել էր վերջին 4 տարվա ընթացքում: Գործարանի աշխատակիցները մոտ 8 ամիս պայքարում էին՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով: Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ պետք է խորհրդակցեն իրավաբանների հետ, որպեսզի հասկանան, թե ում դեմ են ներկայացնելու հայցը, գրում է Aysor.am-ը: «Առավել ևս, պետք է հասկանալ, թե ինչու է պետական բյուջեից վճարվել մասնավոր ձեռնարկության աշխատավարձերի պարտքը: Ինչու փոշիացված գումարները չեն գտնվել ու պետությունն է ստիպված եղել վճարել»,- հավելել է նա: Նաիրիտցիները նաև նշում են, որ մտադիր են առաջիկայում բողոքի նոր ակցիաներ կսկսել՝ քիմիական հսկան վերագործարկելու պահանջով: Հարությունյանը հայտնել է, որ գործարանի մասնագետների հաշվարկներով վերագործարկման համար կպահանջվի մոտ $97 մլն, այլ ոչ թե $250-400 մլն՝ Համաշխարհային բանկի կողմից իրականացված աւդիտի տվյալներով: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |