Facebook-ը փորձարկում է սոցցանցում ներկառուցված լոկալ խանութը 5 օգոստոսի 2015 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սիդնեյում և Օքլենդում սկսվել է Facebook սոցցանցում ներկառուցված լոկալ խանութի փորձարկումը: Խանութով էջը կոչվում է Buy & Sell ` «գնել և վաճառել»: Այն դեռևս անհասանելի է Հայաստանում: Էջում կա մի քանի անվանակարգ, օրինակ` «Հագուստ», «Գեղեցկություն և առողջություն», «Երեխաների համար» և այլն: Օգտատերերն այդ էջերում, ինչպես նաև, հավանաբար, արտադրողները, ավելացնում են իրենց ապրանքները: Նրանց ցուցակն ամեն մի անվանակարգում արտահայտվում է Pinterest-ի ոճով. քարտերով և 3 սյունյակով: Յուրաքանչյուր քարտում նշված է գինն ու բնակավայրը: Ապրանքները կարելի է «հավանել», մեկնաբանել, և, հավանաբար, հրապարակել սեփական էջում: Անցած տարվա ամռանը սոցցանցը սկսեց ԱՄՆ-ում փորձարկել «գնել» կոճակը օգտատերի ժապավենում: Ընկերությունները տեղադրում էին իրենց ապրանքը` նշելով գինն ու «գնել» կոճակը: Facebook-ը չի բացառում, որ միջնորդավճար կարող է գանձել գործողության համար: Դեռևս նման հաղորդագրություն չի եղել: Նմանատիպ կոճակներ են փորձարկվում նաև Twitter, Instagram և Pinterest-ում: Վերջերս Facebook-ում սկսել են փորձարկել օգտատերերի մի մասի մոտ հղումները, որոնք նկարագրում են նրանց հմտություններն ու անձնական որակները: Ընդ որում օգտատերի պրոֆիլը թարմացվում է մասնագիտական LinkedIn սոցցանցի ոճով: Թարմացված տարբերակում օգտատերերը կարող են ցանկում ավելացնել ցանկացած հմտություն, օրինակ, պրոֆեսիոնալ, հատկություն, այդ թվում անձնական, կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են իրենց: Օգտատերերի ընկերները ևս կարող են առաջարկել նրան հմտություններ, հատկություններ, արտահայտություններ: Ում արվում է նման առաջարկ, կարող է հաստատել այն կամ մերժել: Եթե նա համաձայնվում է, ապա թեգը կտեսնեն սոցցանցի բոլոր օգտատերերը, կամ միայն ընկերները: Դրանից հետո նրանք կարող են «հավանել» առանձին թեգեր որպես համաձայնության նշան: Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |