Ազատ ոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը 2-րդն է 61 կգ քաշայինների համաշխարհային վարկանիշում![]() 5 օգոստոսի 2015 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի միացյալ աշխարհը հրապարակել է ազատ ոճի ուժեղագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը` ըստ քաշային կարգերի: Հայ ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշայինների մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը:Հայ մարզիկին երկրորդ հորիզոնական բարձրանալուն օգնել են մարտին կայացած Ալեքսանդր Մեդվեդի անվան միջազգային մրցաշարերում և Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հաղթանակները, գրում է Armsport.am-ը: Ազատ ոճայինների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ կա՝ 65 կիլոգրամ քաշայինների թվում Դավիդ Սաֆարյանը 20-րդն է, իսկ 125 կգ քաշայինների մեջ Լևան Բերիանիձեն գրավում է 13-րդ տեղը: Ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն է, վերջերս Երևանում կայացած Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթող: Photo: Armsport.am Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |