Իրավապաշտպաններ. ԻՊ գրոհայինները ռազմավարական նշանակության քաղաք են գրավել Սիրիայում![]() 6 օգոստոսի 2015 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը (Syrian Observatory for Human Rights) հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Էլ Քարյաթան քաղաքը երկրի արևմուտքում, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Ըստ իրավապաշտպանների, գրոհայինները սկսել են գրոհը օգոստոսի 5-ի առավոտյան, երբ 3 մահապատ ահաբեկիչ պայթեցրեց իրենց կառավարամետ ուժերի անցակետում քաղաքի մատույցներում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «ԻՊ-ն գրավել է Էլ Քարյաթան քաղաքը Հոմսից դեպի հարավ-արևելք կառավարամետ ուժերի ու նրանց լոյալ մարտիկների հետ դաժան բախումներից հետո»,-հայտնել է գործակալությանը կազմակերպության տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը: Ըստ նրա տվյալների, բախումների արդյունքում 37 սիրիացի զինծառայող է զոհվել և ԻՊ 23 գրոհային: Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է մայիսից ԻՊ կողմից վերահկվող Պալմիրայից դեպի Դամասկոսի շրջանի Քալամուն տարածաշրջանի ճանապարհին: «Վերահսկելով Էլ Քարյաթանը` ԻՊ զինյալները կմիավորեն իրենց կողմից վերահկվող տարածքները Հոմսի արևելյան մասում արևելյան Քալամունի գրավյալ տարածքների հետ, ինչը թույլ կտա գրոհայինների ու զինամթերքի տեղաշարժ ապահովել տարածաշրջանների միջև»,-հավելել է Աբդել Ռահմանը: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo.AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |