ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել բջջային ինտերնետ ծառայությունների շարքը![]() 6 օգոստոսի 2015 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մինչև դեկտեմբերի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ, դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն և 500 ՄԲ ինտերնետ: «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի շրջանակում «Հատուկ» փաթեթի բաժանորդները ևս, բացի ներառված խոսելաժամանակից և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից, այժմ կստանան նաև՝ 500 ՄԲ ինտերնետ՝ միևնույն 2500 դրամ ամսավճարի դիմաց, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Հաշվի առնելով բջջային ինտերնետի` օրեցօր աճող պահանջարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ընդլայնել բջջային ինտերնետ ծառայությունների շարքը, այս անգամ ընկերության հետվճարային բաժանորդներին առաջարկելով իրենց կարիքներին առավելագույնս հարմարեցված տարբերակ` խոսելաժամանակ, կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, և արդեն նաև ինտերնետ, և այս ամենը` մատչելի ամսավճարի դիմաց»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ի դեպ` այսուհետև «Խոսում է քաղաքը» հետվճարային սականգային պլանի բաժանորդներին առաջարկվող «Հատուկ» փաթեթը վերափոխվում է առանձին սակագնային պլանի և կգործի «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակներից դուրս: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |