Forbes. ՏՏ ոլորտի ամենահարուստ մարդկանց տասնյակը![]() 6 օգոստոսի 2015 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes-ը պատմության մեջ առաջին անգամ կազմել է աշխարհի ամենահարուստ 100 գործարարների վարկանիշը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Գնահատելու համար միլիարդատերի կարողությունը, որի հիմքում ակտիվներն են հարդ-և սոֆթային ընկերություններում, սոցիալական մեդիաներում, առցանց կազինոներում և բարձր տեխնոլոգիաների արտադրությունում` Forbes-ը հիմք է ընդունել ակտիվների արժեքը 2015-ի հուլիսի 31-ին ամերիկյան բորսաների փակման պահին: Ընդհանուր առմամբ մոլորակի ՏՏ ոլորտի ամենահարուստ 100 գործարարներն ունեն $842,9 մլրդ: Վարկանիշի գրեթե բոլոր մասնակիցները` 94-ը, իրենց կարողությունն ինքնուրույն են ստեղծել, մյուս 6-ը ժառանգել են կապիտալը: Ցանկը գլխավորում է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլլ Գեյթսը, որը նաև մոլորակի ամենահարուստ մարդն է` նրա կարողությունը գնահատվում է $79,2 մլրդ, որի 13 տոկոսը ներդրված է Microsoft-ի բաժնետոմսերում` ընկերության, որ Գեյթսը հիմնադրել է Փոլ Ալենի հետ 40 տարի առաջ: Երկրորդ տեղում Լարրի Էլիսոնն է` Oracle-ի հիմնադիրը: Նրա կարողությունը գնահատվում է $54.3 մլրդ: Եռյակը եզրափակում է Ջեֆ Բեզոսը $34.8 մլրդ` նրա կարողության 90%-ը Amazon-ի բաժնետոմսերն են: Եռյակին հաջորդում է Facebook-ի 31-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` $33,4 միլիարդով: Հնգյակը եզրափակում է Google կորպորացիայի համահիմնադիր Լարրի Փեյջը $29,7 միլիարդով: 6-րդ հորիզոնականում է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը $29,2 միլիարդով, որը գլխավորում է Google X բաժանմունքը, որտեղ մշակվում են առաջատար պրոդուկտներն ու գաղափարները` օրինակ, ինքնակառավարվող մեքենաներն ու խելացի Google Glass ակնոցը: 7-րդ տեղում է չինացի գործարար Ջեկ Ման $22,7 միլիարդով` նա Alibaba Group առցանց հսկայի հիմնադիրն է: Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը 8-րդն է $21,5 մլրդ կարողությամբ, նրան հաջորդում է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին` Լորեն Փաուել Ջոբսի կարողությունը գնահատվում է $19,5 մլրդ: Տասնյակը եզրափակում է լեգենդար Dell-ի հիմնադիր Մայք Դելլը $19,2 միլիարդով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |