Մասնագետներին հաջողվել է «կոտրել» համակարգիչը ձայնի միջոցով![]() 6 օգոստոսի 2015 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Red Balloon Security-ի կիբերանվտանգության ոլորտի փորձագետների թիմը ցուցադրել է համակարգիչը «կոտրելու« նոր միջոց: Առևանգված տեղեկատվությունը փոխակերպվում է ձայնային ալիքների և ուղարկվում է AM-դիապազոնով ռադիոկայան: Տեխնոլոգիան ցուցադրվել է Լաս Վեգասում կայանալիք Black Hat խորհրդաժողովի մեկնարկից առաջ: Black Hat Conference-ը համակարգչային անվտանգությանը նվիրված խորհրդաժողով է, որը միավորում է բազում մարդկանց, որոնք հետաքրքրվում են տեղեկատվական անվտանգության հարցերով: Միջոցառումն այցելում են ինչպես դաշնային գործակալությունների ու կորպորացիաների ներկայացուցիչներ, այնպես էլ հաքերներ: Այն մշտապես անցնում է Լաս Վեգասում, Ամստերդամում կամ Տոկիոյում: Ըստ մասնագետների, այդ եղանակով կարելի է կոտրել գրեթե ցանկացած սարք: Հատուկ ծրագիրը փոխակերպում է տեղեկատվությունը վիբրացիաների, որոնք հետո ձայնային ալիքի միջոցով փոխանցվում են ռադիոկայան: Ռադիոալիքների միջոցով համակարգիչներ կոտրելու սարքը ստացել է «Ֆանտեննա» անվանումը (անգլ. Fun` ծիծաղելի բառից): Այն փոխանցվում է անորսալի ալիքով, որը չի թողնում ելքային լոգոներ կամ թրաֆիկի այլ հետքեր: Այսպիսով, ոչ մի բան չի հուշում, որ տեղեկատվությունն «արտահոսել է» տարածքից: Red Balloon Security խմբի ղեկավար Էնգ Ցույը խոստացել է հրապարակել սարքի տեխնիկական մանրամասներն ու վնասակար ծրագրի ծածկագիրը Լաս Վեգասում կայանալիք խորհրդաժողովում, որը կմեկնարկի առաջիկա օրերին: Ավելի վաղ տարբեր կիբերհանցագործներ արդեն բազմիցս են ցուցադրել թվային սարքեր կոտրելու անսովոր մեթոդներ, օրինակ, ծածկագրեր որսալով օգտատերի կողմից ստեղնաշարը սեղմելիս, կամ օգտագործելով լույսն ու անհատական համակարգչի ջերմությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |