Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցը

Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցը PanARMENIAN.Net - Այսօր տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Ռ.Սիմոնսի հանդիպումները ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի եւ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ: Հայաստանի ղեկավարության հետ կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա փուլը, մասնավորապես, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման ընթացքը: Բացի այդ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստանում ՆԱՏՕ-ի նորաբաց տեղեկատվական կենտրոն` մասնակցելու կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---