ԼՂՀ ՊՆ-ն հերքում է՝ Ադրբեջանը հայկական անօդաչու սարքեր չի ոչնչացրել![]() 7 օգոստոսի 2015 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից օգոստոսի 6-ին տարածված տեղեկությունը, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեն խփել, իրականությանը չի համատասխանում: Այս մասին տեցեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, իբր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ ադրբեջանական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հայկական արտադրության «Կռունկ- 25» անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել: Հուլիսի 29-ին ադրբեջանական կողմը հերթական սուտ տեղեկատվություն էր տարածել, իբր ոչնչացրել է հայկական անօդաչու սարք: ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այդ հատրարարությունը նույնպես հերքել է: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) և 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է մոտ 3000 կրակոց: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |