«Իքս մարդիկ» կոմիքսների մոտիվներով հեռուստասերիալ կնկարահանվի 7 օգոստոսի 2015 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Fox կինոստուդիան մտադիր է հեռուստասերիալ նկարահանել «Իքս մարդիկ» կոմիքսների մոտիվներով: Marvel ընկերության հետ համապատասխան բանակցություններ սկսելու մասին հրապարակավ հայտարարեց Fox Television Group գլխավոր տնօրեն Դեյնա Ուոլդենը: «Իքս մարդիկ» կոմիքսների շարքի էկրանավորման իրավունքները պատկանում են Fox կինոստուդիային: Marvel-ի հետ պայմանավորվածությամբ արդեն 7 լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել, որոնք ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար բերեցին ստուդիային: Շարքը պատմում է մուտանտ մարդկանց մասին, որոնք անհավանական ուժերի են տիրապետում և հիմնված է Marvel Comics ընկերության համանուն կոմիքսների վրա: «Մենք բանակցում ենք Marvel-ի հետ «Իքս մարդկանց» վերաբերյալ և հուսով ենք, որ շուտով արդեն կկարողանանք ավելի կոնկրետ ինչ-որ բան ասել: Կայացած գործարքի մասին խոսելը դեռ ավելորդ է, սակայն դա հենց այն է, ինչին մենք այժմ ձգտում ենք»,-ասել է Ուոլդենը: Չնայած Marvel-ի հետ հստակ պայմանավորվածությունների բացակայությանը` պոտենցիալ սերիալն արդեն սցենարիստներ ունի` դրամատուրգիան հանձնարարվել է Պատրիկ ՄաքՔեյին և Ջոն Դի Փեյնին: Նրանք պետք է «24 ժամ շարունակ» աշխատեն սերիալի հեղինակներ Էվան Կատցի և Մեննի Կոտոյի հետ: «Իքս մարդիկ»-ի կերպարները պատկանում են Fox-ին միայն կինոֆրանշիզայի շրջանակում, ուստի Marvel-ի կոմիքսների այն հերոսները, որոնք կան ABC սերիալներում, մեր նախագծում չեն լինի: Էկրանավորումը վերաբերվելու է միայն այն նյութերին, որն առկա է Fox-ում»,-բացատրում է Դեյնա Ուոլդենը: Ինչպես հայտնում են աղբյուրները, պրոֆեսոր Իքսի, Ռոսոմախայի և այլոց մասին սերիալի ստեղծման շուրջ բանակցությունները դեռ հեռու են ավարտից, սակայն Fox-ն ամեն ինչ անում է, որպեսզի Marvel-ը համաձայնվի փոքր էկրաններին ստուդիայի գաղափարների մարմնավորմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |