Ռուս զինծառայողները մաքրման աշխատանքներ են սկսել աբխազական երկաթուղում

Ռուս զինծառայողները մաքրման աշխատանքներ են սկսել աբխազական երկաթուղում

PanARMENIAN.Net - Ռուսական զորքերը մաքրման աշխատանքներ են սկսել աբխազական երկաթուղում: Ինչպես հայտարարել է երկաթուղու վարչության փոխտնօրեն Իգոր Մարգանիան, երկաթուղին պատրաստում են վերագործարկման` Աբխազիայով տարանցիկ երթևեկության համար:

Այժմ մաքրման աշխատանքներն իրականացվում են Օչամչիրայից մինչև Ինգուրի գետն ընկած հատվածում: Այսօրվա դրությամբ ճանապարհի այդ հատվածը քանդված է և Մարգանիան ենթադրում է, որ այս հատվածը մաքրում են հետագայում վերականգնելու համար:

Աբխազիայի տրանսպորտի վարչության պետ Զաուր Հաջիմբան հայտնել է, որ Աբխազիայում այդ զորքերն անսպասելի են հայտնվել, «մեր կողմից այդ հարցի շուրջ ոչ մի համաձայնություն չկա»: Նա նշում է, որ աբխազական կողմը համաձայնություն է տվել նախապատրաստական աշխատանքների անցկացմանը: «Մեզ դրանից ոչ մի վնաս չկա, միայն` օգուտ»,-ասել է Հաջիմբան, հայտնում է «Գրուզիա Online»-ը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երկաթուղու մաքրմամբ զգաղվում է Ռուսաստանի երկաթուղային զորքերի 800 զինծառայող:

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

Փետրվարի 27-ին Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարեց, որ կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- ասել էր նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---