Հայ 9 հունահռոմեական ըմբիշ՝ ուժեղագույնների շարքում. Արթուր Ալեքսանյանը առաջինն է![]() 7 օգոստոսի 2015 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի միացյալ աշխարհը հրապարակել է հունահռոմեական ոճի աշխարհի ուժեղագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը` ըստ քաշային կարգերի: 6 քաշային կարգում լավագույն 20-յակներում հայտնվել է Հայաստանի 9 մարզիկ: 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգումառաջինն է: Նրանից բացի, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը 6-րդն է, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանը և Վարշամ Բորանյանը 13 ու 14-րդն են համապատասխանաբար, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) 2-րդ տեղում է, Կարապետ Չալյանը (75 կգ)` 12-րդ, Էդուարդ Սարգսյանը (80 կգ)՝ 10, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ)` 8, Արթուր Շահինյանը (85 կգ)՝ 16: Օգոստոսի 5-ին ըմբշամարտի միացյալ աշխարհը հրապարակել է ազատ ոճի ուժեղագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը` ըստ քաշային կարգերի: Հայ ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշայինների շարքում 2-րդն է: Ազատ ոճայինների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ կա՝ 65 կգ քաշայինների թվում Դավիդ Սաֆարյանը 20-րդն է, իսկ 125 կգ քաշայինների մեջ Լևան Բերիանիձեն 13-րդն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |