Microsoft-ի նոր գործիքը թույլ է տալիս հավելվածները iOS-ից տեղափոխել Windows![]() 7 օգոստոսի 2015 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը մշակել է և ներկայացրել է հավելվածները iOS-ից Windows տեղափոխելու համար նախատեսված Windows Bridge գործիքի նախնական տարբերակը: Փաթեթը ներատում է Visual Studio-ի համար նախատեսված Objective-C լեզվի կոմպիլյատոր, որը Objective-C-ի վրա վերամշակում է ծածկագիրը Windows-ի համար պիտանի ունիվերսալ հավելվածի: Կարելի է նաև բավականին մատչելի դարձնել API iOS-ը: Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչները: Microsoft-ում ասում են, որ հավելվածի տեղափոխումը iOS-ից Windows չի կարելի սովորական համարել: Windows Bridge-ը թույլ է տալիս iOS-հավելվածը տեղափոխել Windows 8.1 և Windows 10-ի վրա` x86 և x64 կառուցվածքի համակարգիչներում: Շուտով դա հնարավոր կլինի նաև ARM կառուցվածքի բջջային սարքերի համար: Փաթեթի վերջանական տարբերակը կթողարկվի աշնանը: Այն կներառվի 2015-ի Visual Studio-ում: Այն ժամանակ էլ կհայտնվի Android-ի համար նախատեսված Windows Bridge-ի հանրային բետա-վարկածը: Այժմ փաթեթը հասանելի է միայն հրավերներով և աջակցում է Android-հավելվածների տեղափոխմանը բջջային սարքեր Windows-ից: 2015-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխարհում համակարգիչների մոտ 1,5 մլրդ օգտատերերի մոտ 2,5%-ն արդեն նորացրել է օպերացիոն համակարգը մինչև Windows 10: Այսպիսով, Microsoft ընկերության նոր օպերացիոն համակարգն արդեն 6-րդն է ամենապահանջված օպերացիոն համակարգերի ցանկում և շարունակում է ակտիվորեն գրավել շուկան Windows 7 և Windows 8.1-ի հաշվին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |