ANCA-ն կոչ է անում հրապարակել Ադրբեջանի կողմից ԱՄՆ կոնգրեսականների ֆինանսավորման մասին զեկույցը![]() 7 օգոստոսի 2015 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի բյուրոյի զեկույցը ԱՄՆ կոնգրեսականների այցերը Ադրբեջանի կողմից ֆինանսավորման մասին հարկավոր է հրապարակել: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ: Պահանջն ուղղված է Կոնգրեսի էթիկայի կոմիտեին, որը հաշվետու է Կոնգրեսի էթիկայի բյուրոյին: Համապատասխան նամակը կոմիտեի նախագահ և անդամ Չարլզ Դենթին ու Լինդե Սանչեսին ուղարկել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի զեկավար Քեն Խաչիկյանը: «Կոմիտեն չպետք է թաքցնի ԱՄՆ քաղաքացիներից կարևոր տեղեկատվությունը արտերկրից մեր ժողովրդավարությունը մանիպուլացիայի ենթարկելու փորձերի մասին, կամ այն տվյալները, որոնք ինչպես սահմանում է ինքը Կոմիտեն, վեր են հանում «ԱՄՆ քաղաքական գործիչների վրա անիրավաչափ ազդեցություն գործելու որևէ մեկի մեղսակցությունը, գուցե հանցավոր, երկրում կամ նրա սահմաններից դուրս»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Armenia Today-ը: ANCA-ն կոչ է անում թափանցիկ պետական կառավարման պաշտպաններին կապվել Կոմիտեի հետ և կոչ անել հրապարակել 70-էջանոց վերլուծությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էթիկայի կոմիտեն խախտումներ չի հայտնաբերել ամերիկացի օրեսնդիրների գործողություններում, որոնք կատարվել են 2013-ի մայիսին Ադրբեջանի Պետական նավթային ընկերության հաշվին Բաքու այցելության ժամանակ: Ինչպես հայտարարել է կոմիտեն, կոնգրեսականները թույլտվություն են ստացել մեկնելու այդ երկիր և չեն իմացել, որ բոլոր ծախսերը հոգալու են տեղի իշխանությունները: Կոմիտեի զեկույցում ասվում է, որ երբ Ներկայացուցիչների պալատի անդամը նվեր ստանալու գրավոր թույլտվություն է ստանում (որպես նվեր կարող է դիտարկվել նաև արտասահմանյան ուղևորությունը), ապա հետագայում դա պաշտպանում է նրան կոմիտեի կողմից որևէ գործողություններից: Հակակոռուպցիոն օրենքն արգելում է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին նվերներ ընդունել այն երկրների կառավարություններից և ուղևորություններ կատարել նրանց հաշվին՝ թույլ չտալու համար արտաքին ազդեցություն ԱՄՆ քաղաքականության վրա: 3-ամսյա հետաքննության, 12 անձանց հարցման և գրեթե 200 էջ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կոմիտեն եկել է այն եզրահանգման, որ 10 ԱՄՆ օրենսդիր՝ 6 դեմոկրատ և 4 հանրապետական, մոլորեցվել են: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, լոբբիստական ֆիրման Հյուսթոնից, որն ԱՄՆ-ում աշխատում է Ադրբեջանի կառավարության շահերը ներկայացնելով, և որը կազմակերպել էր կոնգրեսականների ուղևորությունը Բաքու, ներկայացել է որպես միջոցառման գլխավոր հովանավոր և չի հայտնել, որ այն ֆինանսավորվում է Պետական նավթային ընկերության կողմից: Այդ ֆիրմայի ղեկավարը հրաժարվել է ելույթ ունենալ կոմիտեում, օգտվել ԱՄՆ սահմանադրության 5-րդ ուղղումով, որը թույլ է տալիս մարդկանց վկայություն չտալ սեփական անձի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Քննությունն այս գործով սկսվել էր 2015-ի մայիսին, Washington Post-ի հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ ադրբեջանական նավթային ընկերությունը մոտ $750 ծախսել ամերիկացի հյուրերի վրա: 2012-ի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամները աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթե զարդեր և այլ շռայլ նվերներ: Աշխատության մեջ մանրամասն շարադրված է ԵԽԽՎ պատգամավորների կաշառման մեխանիզմն ու ժամանակացույցը: Մասնավորապես, ասվում է, որ շռայլ նվերների մատուցումն ադրբեջանական ավանդույթի մաս է կազմում, ինչպես նաև այն ակնկալիքը, որ դրա դիմաց մի օր կհատուցվի: Այս տրամաբանությամբ էլ, որն ադրբեջանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում կոչում են «խավիարային քաղաքականություն», նրանք գործում են: Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով: «Խավիարի 1 կգ արժեքը 1300-1400 եվրո է: ԵԽԽՎ-ում մեր բարեկամներից յուրաքանչյուրը տարին 4 անգամ առնվազն 0,4-0,6 կգ խավիար է ստանում: Խավիար ստացող երկրի հիմնական բարեկամները 10-12 են: Եվս 3-4-ը կան քարտուղարությունում: ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանին միշտ խավիար է նվիրաբերվում: Սակայն Բաքու այցելությունների ժամանակ նվիրաբերվում են նաև շատ այլ բաներ: Պատգամավորներից շատերը հաճախ հրավիրվում են Ադրբեջան, նրանց այցերը շռայլորեն են վարձատրվում: Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազում անգամներ: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Արձակուրդը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,-հայտարարեց այն ժամանակ աղբյուրը վերլուծական կենտրոնում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |