Պատանի ծանրորդ Աիդա Մանուկյանը ԵԱ-ում ՀՀ-ի 4-րդ ոսկին է նվաճել 7 օգոստոսի 2015 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունում օգոստոսի 7-ին ոսկե մեդալ է նվաճել մինչև 15 տարեկանների +69 կգ քաշային Աիդա Մանուկյանը: Նա պոկել է 81 և հրել 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի: Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավել է հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակել է Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան: Այսպիսով, Հայաստանի ծանրորդներն արդեն նվաճել են 4 ոսկե ու 2 արծաթե մեդալ: Օգոստոսի 4-ին մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների մրցաշարում 62 կգ քաշային Լևոն Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել: Նույն օրն արծաթե մեդալ է նվաճել 69 կգ քաշային Կարեն Մարգարյանը: 50 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Համլետ Մնացականյանը: Օգոստոսի 3-ին Մ15 տարեկանների առաջնությունում 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը գրավել են առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասախանաբար: Գրիգորյանը երկամարտի 211 կգ (94+117) արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, Հարությունյանը 204 (87+117) արդյունքով՝ արծաթե մեդալ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |