Թբիլիսի. Աբխազական երկաթուղու բացման հարց օրակարգում չկա 8 օգոստոսի 2015 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարց օրակարգում չկա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փախստականների և բնակեցման նախարար Սոզար Սուբարին: Նա նշել է, որ եթե աբխազական կողմը որոշել է մաքրել ու վերանորոգել երկաթուղին, «մենք չենք կարող դա արգելե»: «Արգելե՞լ երկաթուղու մաքրման աշխատանքները: Եթե նրանք մաքրում են, մենք չենք կարող արգելել: Եթե նրանք վերանորոգում են, ինչ-որ բան են անում, դա էլ չենք կարող արգելել: Եթե ձեզ հետաքրքրում է, թե արդյո՞ք Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցն օրակարգում է և արդյք բանակցություններ են ընթանում աբխազների, Ռուսաստանի, Հայաստանի կամ որևէ մեկի հետ, ապա ոչ մի նման բան չկա»,-հայտարարել է Սուբարին: Ըստ նրա, եթե խոսակցություններ սկսվեն այդ մասին, վրացական կողմը պետք է տաբու դնի և պետք է ուսումնասիրել հարցը` թե ում շահերից է դա բխում. Վրաստանի՞, Ռուսաստանի՞ թե էլի ինչ-որ մեկի: «Մենք պետք է անենք այն ամենն, ինչ բխում է մեր շահերից, սակայն այս պահի դրությամբ նման թեմա ընդհանրապես չկա: Այդ թեմայի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,-հայտարարել է Սուբարին, գրում է «Նաշա Աբխազիան»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական զորքերը մաքրման աշխատանքներ են սկսել աբխազական երկաթուղում: Ինչպես հայտարարել է երկաթուղու վարչության փոխտնօրեն Իգոր Մարգանիան, երկաթուղին պատրաստում են վերագործարկման` Աբխազիայով տարանցիկ երթևեկության համար: Այժմ մաքրման աշխատանքներն իրականացվում են Օչամչիրայից մինչև Ինգուրի գետն ընկած հատվածում: Այսօրվա դրությամբ ճանապարհի այդ հատվածը քանդված է և Մարգանիան ենթադրում է, որ այս հատվածը մաքրում են հետագայում վերականգնելու համար: Աբխազիայի տրանսպորտի վարչության պետ Զաուր Հաջիմբան հայտնել է, որ Աբխազիայում այդ զորքերն անսպասելի են հայտնվել, «մեր կողմից այդ հարցի շուրջ ոչ մի համաձայնություն չկա»: Նա նշում է, որ աբխազական կողմը համաձայնություն է տվել նախապատրաստական աշխատանքների անցկացմանը: «Մեզ դրանից ոչ մի վնաս չկա, միայն` օգուտ»,-ասել է Հաջիմբան, հայտնում է «Գրուզիա Online»-ը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երկաթուղու մաքրմամբ զգաղվում է Ռուսաստանի երկաթուղային զորքերի 800 զինծառայող: Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Փետրվարի 27-ին Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարեց, որ կառավարությունն այս փուլում չի քննարկում Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: «Սա շատ բարդ հարց է, կապված բազում նախադրյալների հետ: Այս փուլում Վրաստանի կառավարությունն այդ հարցը չի քննարկում»,- ասել էր նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |