Թուրքիան խստացնում է նավթատարների և գազամուղերի հսկողությունը![]() 8 օգոստոսի 2015 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում ապահովելու համար գազատարների և նավթամուղերի անվտանգությունը, հայտնել է Hurriet-ը: «Քուրդ գրոհայինների հաճախակի դարձած հարձակումների պատճառով լրացուցիչ հսկողության տակ են առնվել գազա- և նավթատարները, որոնք կհսկի հեծելազոր ոստիկանությունը, կտեղադրվեն ջերմավիզորներով տեսախցիկներ` ապահովելու համար էներգակիրների կայուն առաքումը»,-գրում է պարբերականը: Ըստ փորձագետների, ահաբեկիչների միայն վերջին գրոհը խողովակաշարի վրա, որը կապում է Հյուսիսային Իրաքի նավթահանքերը թուրքական Միջերկրական ծովի ափին գտնվող արտահանման տերմինալների հետ, մոտ 250 մլն դոլարի վնաս հասցրեց` նավթի առաքման դադարեցման պատճառով: Էներգակիրների առաքումը հնարավոր եղավ վերականգնել միայն մեկ շաբաթ անց: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Զինյալների մյուս թիրախը խողովակաշարն էր, որով օրական 16 մլրդ խմ գազ է առաքվում ադրբեջանական «Շախ Դենիզ» հանքավայրից: Վերջերս այն նույնպես ենթարկվեց քուրդ գրոհայինների հարձակման: «Թուրքիայի տարածքով ածխաջրածիններ տեղափոխող ընկերությունների ռիսկերը շատ են աճել»,-մեջբերում է Hurriet - ը էներգետիկ ոլորտի փորձագետի կարծիքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Թուրքիան ներկրում է սպառվող գազի 98% և նավթի 90%-ը: Ընդհանուր առմամաբ Անկարան 2014-ին $61 մլրդ է ծախսել արտերկրից ածխաջրածիններ գնելու համար: Ահաբեկիչներից բացի նավթամուղերը երկրում կարիք կա պաշտպանելու նաև չարագործներից, որոնք փորձում են նավթ գողանալ: Հատկապես հաճախե են նման դեպքերը Մարդինում և Շանլիուրֆայում: Ոչ բոլոր փորձագետներն են լավատես Թուրքիայում խողովակաշարերի հսկողության հարցում: «Անվտանգության ապահովման նույնիսկ ամենալավ պլանը չի կարող կասեցնել հարձակումները: Խոսքը խողովակաշարի 100-ավոր կիլոմետրերի մասին է, շուրջօրյա հսկել այն անհնար է»,-ասել է Ռաֆիկ Հարիրիի անվան Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի մասնագետ Ահարոն Սթեյնը: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Հուլիսի 28-ի գիշերը ահաբեկիչները պայթեցրին գազամուղը Թուրքիայի Ագրա գավառում: Միջադեպը տեղի ունեցավ Իրանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա: Գազի առաքումը մայրուղով նույնպես դադարեցված է: Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր: Հուլիսի 29-ին ծայրահեղականները պայթեցրել էին Քիրկուկ-Յուրմութալիկ նավթամուղի հատվածը, որով իրաքյան նավթը Իրաքյան Քրդստանի տարածքով առաքվում է Թուրքիա: Որոշ տվյալներով, վնասները, որ կրել է քրդական ինքնավարությունը վառելիքի տարանցման կասեցման պատճառով հասնում են 200 մլն դոլարի: Օգոտոսի լույս 4-ի գիշերը պայթյուն է որոտացել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազամուղի վրա` Կարսի գավառով անցնող հատվածում, Սարիղամիշի մերձակայքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |